AM
19 September 2023 - 11:48 AMT

ՊԲ․ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն

Սեպտեմբերի 19–ին` ժամը 13։00–ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ամբողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։