AM
20 September 2023 - 07:25 AMT

Արցախում ավելի քան 7000 մարդ է տարհանվել

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Այդ մասին հայտնել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: