AM
20 September 2023 - 07:48 AMT

Զոհվել է Մարտունու քաղաքապետ Սաղյանը

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Այդ լուրը հաստատել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

ԶԼՄ-ն ավելի վաղ զրուցել էր Սաղյանի հետ. վերջինս փոխանցել էր վիրավորների մասին տեղեկություններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: