AM
20 September 2023 - 14:33 AMT

Բունդեսթագում խոսել են ԼՂ պատճառով Ադրբեջանի հետ տնտեսական կապերը վերանայելու հնարավորության մասին

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Միխայել Ռոտը կոչ է արել իշխանություններին ազդակ հղել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ և խոսել տնտեսական կապերն Ադրբեջանի հետ վերանայելու հնարավորության մասին։

«Մենք պետք է հստակ ազդակ հղենք Բաքվին այն մասին, որ մենք հենց այն պես չենք ընդունի այդ սառնասիրտ ագրեսիան»,–պնդում է Ռոտը, գրում է ՏԱՍՍ–ը։

Ըստ պատգամավորի, ահնար կլինի գործել business as usual սկզբունքով, եթե նոր պատերազմ բռնկվի, որը «կսպառնա խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանն ամբողջ տարածաշրջանում»։

«Անշուշտ, եթե մի երկիր, որի հետ առևտուր է արվում, ռազմական ուժի է դիմում, ապա ազդակ կարող է հանդիսանալ նաև տնտեսական հարաբերությունների վերանայումը»,–ասել է նա։

Նրա հետ համամիտ է եղել ևաև պաշտպանության կոմիտեի նախագահ Մարի–Ագնես Շտրակ–Ցիմերմանը։

«Մենք պետք է հստակ ազդակ հղենք Բաքվին»,–ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: