AM
24 September 2023 - 10:10 AMT

Արցախից ՀՀ տարհանում կիրականացվի․ ԱՀ կառավարություն

Կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Այս մասին է հայտնում ԼՂ կառավարությունը։

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ: