Տեղահանված արցախցիների 1-ին խումբը հասել է ՀՀ, հայտնում է Civilnet-ը։
Նրանց մեջ ծերեր, կանայք, երեխաներ կան։
Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ:
Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասել է Reuters-ին, որ արցախցիների 99.9%-ը նախընտրում է լքել իր հայրենիքը։
Ադրբեջանի ՆԳՆ, իր հերթին, հայտարարություն է տարածել, ըստ որի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ զինաթափված և զորացրված զինծառայողներին կթույլատրվի ավտոբուսներով և սեփական տրանսպորտով դուրս գալ Արցախից Լաչինի միջանցքով և Քարվաճառ-Վարդենիս մայրուղով