AM
28 September 2023 - 07:13 AMT

Tert.am. Վիտալի Բալասանյանը ձերբակալված չէ, Ասկերանում է

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հերքել է շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմը սեպտեմբերի 27–ին իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս, հայտնում է Tert.am-ը։

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցել է նա՝ դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։

Ադրբեջանական աղբյուրները սեպտեմբերի 27-ին տեղեկություն էին տարածել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադառնալիս Ադրբեջանը ձերբակալվել է։ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ մեկնելու է Շուշի ադրբեջանական կողմի պահանջով։ Ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու և Բաբայանը նման որոշում է կայացրել՝ «լուրջ վնաս չհասցնելու համար բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց»։