Շուշի-Բերձոր (Լաչին) ճանապարհահատվածում կողաշրջվել է խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը, որից բռնկված հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ–ը։
Այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա, գրում է Haqqin.az-ը։
Նշվում է, որ հրդեհը մարվել է և չի տարածվել մյուս մեքենաների վրա։