ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի որոշումը։
Նա հավելել է, որ ՀՀ իշխանությունների նման որոշումը «չափազանց թշնամական» է ՌԴ հանդեպ, գրում է ՏԱՍՍ–ը։
«Հայաստանը հիանալի գիտի, որ ՌԴ–ն Հռոմի ստատուտի մասնակից չէ և հիանալի գիտի այդ ստատուտի հիման վրա ընդունված դժվար ընկալելի որոշումը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու թույլտվության մասինբ ՄՔԴ որոշումը)։ Մենք գիտենք, որ Երևանում դա շատ լավ հայտնի է։ Դա այն չէ, ինչը մենք ողջունում ենք»,–ասել է Պեսկովը։
Նա նաև հայտարարել, է, որ ծանոթ չէ Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի առաջարկած իրավաբանական լուծման մասին առաջարակի մանրամասներին։
Նա նաև ասել է, որ Պուտինը առաջիկայում այցեր Հայաստան չէր պլանավորում։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվել է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը: