Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղից մոտ 200 հայի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր այսպես կոչված հանցագործությունների մեղադրանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին»։
Թե ովքեր են այդ ցուցակում, կամ ով է բարձրաստիճան դիվանագետը, լրատվամիջոցը չի հայտնում, գրում է «Ազատությունը»։
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։ Նա 4 ամսով կալանավորվել է։
ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Ադրբեջանը պահանջել է իր ժամանումը Բաքու և ինքը որոշում է կայացրել գնալ Շուշի՝ «լուրջ վնաս չհասցնելու համար բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց»։։