AM
29 September 2023 - 14:25 AMT

Բաքուն հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալման փաստը

Բաքուն պաշտոնապես հաստատել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն ՄՆացականյանի ձերբակալման փաստը Լաչինի անցակետում։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը, գրում է Trend-ը։»

Մնացականյանը ՊԲ հրամանատարն էր 2015-2018թթ․։

Նա ձերբակալվել է սեպտեմբերի 27–ին։

Ադրբեջանցիները սեպտեմբերի 27-ին ձերբակալել են նաև Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։

Սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալվել է նաև ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան տեղափոխել են Բաքու, մի քանի հոդվածով շինծու մեղադրանքներ ներկայացրել և 4 ամսով կալանավորել։