AM
4 October 2023 - 06:30 AMT

ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը Հայաստանում են, հայտնում է Արմենպրեսը։

Տեղեկությունը հաստատել է Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստան են հասել հոկտեմբերի 3–ին։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին ԼՂ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալման մասին։