AM
4 October 2023 - 11:01 AMT

Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ–ում Հռոմի ստատուտի վավերացման մասին․ Կրեմլի ավտոկրատի համար աշխարհը փոքրանում է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես ողջունել է ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը՝ հավելելով, որ «Կրեմլի ավտոկրատի համար աշխարհը փոքրանում է»։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ես ողջունում եմ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։ Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին», – նշել է նա։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 3–ին կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Այն պետք է ստորագրվի ՀՀ նախագահի կողմից։