AM
4 October 2023 - 11:32 AMT

Զախարովա․ Այդ ԵՄ–ն է դավաճանել Հայաստանին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղւոմ ցույց տվեցին, րև Եվրամիությունը դավաճանել է Հայաստանին, իսկ եվրոպացի դիտորդները դավաճանել են հայերին։

Ըստ նրա, եվրոպացի դիտորդներն «ամենաստոր դիրքորոշումն են որդեգրել», հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սկզբից նրան հորդորում ու խոստումներ էին տալիս Հայաստանին, ուղղակի ներքաշում էին պաշտոնական Երևանին հերթական ծուղակի մեջ, իսկ հետո դարձան իրավիճակի զարգացման լուռ ականատեսները»,–ասել է նա։

Ըստ Զախարովայի, նրանք լուռ հետևում էին, թե ինչպես են ռուս խաղաղապահներն օգնում Հայաստան մեկնող ԼՂ բնակիչներին և հումանիտար օգնություն բերում տարածաշրջանում։

«Դե ինչ ասել է՝ լուռ, նրանք սադրում էին և չեղած բաներ պատմում Հայաստանի քաղաքացիներին այն մասին, թե նրանց, իբր, Ռուսաստանն է դավաճանել։ Ոչ, դա ՌԴ–ն չի դավաճանել։ Ռուսաստանը միշտ կողքին է եղել, միշտ դադարեցրել է արյունահեղությունն այդ տարածաշրջանում և միշտ օգնել է ֆինանսապես, տնտեսապես և հումանիտար առումով»,–ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ հենց ԵՄ–ն է խորհուրդ տվել Երևանին հրաժարվել Մոսկվայի միջնորդությամբ հաստատված պայմանավորվածություններից։

«Այդ Եվրամիությունն է դավաճանել հայերին»,–ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԵԽ նախագահ Շառլ Միշելը հ Euronews հեռուստակայանի Global Conversation ծրագրի շրջանակում հայտարարել էր, որ ՌԴ–ն դավաճանել է հայերին։

«Բոլորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին: Նրանք այդ շրջանում տեղակայվել են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, նրանց զինծառայողները պետք է խաղաղություն և անվտանգություն ապահովեին: Բայց մենք տեսանք, որ Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց, և խաղաղապահների կողմից նույնիսկ չնչին արձագանք չեղավ: Իսկ ԵՄ–ն այնտեղ՝ գետնի վրա, ռազմական ներկայություն չունի»,- ասել էր Միշելը։