AM
5 October 2023 - 06:24 AMT

Բեգլարյան․ Ադրբեջանի մոտ նույնականացված 15 հայ կա, ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40–ը

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախում, Ադրբեջանի վերահսկողության տակ մնացել է մոտ 15 նույնկանացված հայ, իսկ ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40–ը՝ ներառյալ անհետ կորածներին։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հոկտեմբերի 4–ին Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի վերջին պաշտոնյաները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ հեռացել են և ուղևորվել Հայաստան։ Իմ աղբյուրների տվյալներով, Ադրբեջանի տիրապետության տակ է մնացել ավելի քան 15 նույնականացված հայ։ Նրանց ընդհանուր քանակը չի կարող գերազանցել 40–ը՝ ներառյալ անհետ կորածներին»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 3–ին ՀՀ ԱԺ–ն վավերացրել է Հռոմի ստատուտը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ոչ կոռեկտ է համարում ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումը։

Հայաստանից Ռուսաստան մեկնող մոտ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: