AM
5 October 2023 - 13:20 AMT

AFP. Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանված են, տեսքը՝ աղավաղված

AFP գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։

Հայկական եկեղեցու գմբեթները հանված են, պատմաճարտարապետական տեսքն՝ աղավաղված, հայտնում է Regionmonitor-ը։

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ամենափրկիչին՝ եկեղեցուն ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։

Պատերազմից հետո ադրբեջանական սոցցանցերում տարածվող տեսանյութերից երևում էր, որ ադրբեջանցիները ուժերը հանել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասներին տեղադրված հրեշտակների արձանները և խաչը: Բացի այդ, Ադրբեջանը որոշել է ապօրինի «վերականգնել» եկեղեցին, որը, անկասկած, կհանգեցնի հայկական եկեղեցու «ալբանացման»։