AM
6 October 2023 - 10:07 AMT

Եվրահանձնաժողովի կոչը ՀՀ-ին՝ միանալ Ադրբեջանից Ռումինիա էլեկտրամալուխի անցկացման նախագծին

Եվրահանձնաժողովը կոչ է արել Հայաստանին միանալ Ադրբեջանից Ռումինիա ստորջրյա էլեկտրամալուխի (սևծովյան էներգամալուխի) անցկացման նախագծին, գրում է ՏԱՍՍ–ը։

Այդ մասին ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով Գրանադայում ընդունված համատեղ հայտարարության մեջ։

«Հանձնաժողովը նաև կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է` Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Հանձնաժողովը նաև կավելացնի տեխնիկական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես օդային անվտանգության և միջուկային անվտանգության ոլորտներում»,–ասվում է հայտարարության մեջ։

Սևծովյան էլեկտրաէներգետիկ մալուխի նախագաիծը Եվրահանձնաժողովը հաստատել է 2022–ին։ Այն նախատեսում է ուղիղ ստորջրյա էլեկտրահաղորդման գծի անցկացում Ադրբեջանից, Վրաստանով և Սև ծովով, Ռումինիա և ԵՄ այլ երկրներ։