Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան France 2-ին հարցազրույցում անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայերի բռնի տեղահանությանը, ասել է, որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, էթնիկ զտում է հիշեցնում։
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ մարդիկ ստիպված են դուրս գալիս այնտեղից, հայտնում է «Ազատությունը»։
Կոլոննան նշել է, որ Ֆրանսիան արդեն վաղուց Հայաստանի բարեկամն է և հանդես է գալիս նրա կողմից:
Նա շեշտել է, որ Ադրբեջանը պետք է հարգի իր պարտավորությունները, ինչպես նաև միջազգային իրավունքը:
Կատրին Կոլոննան ևս վերահաստատել է՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ օրակարգում չկան։
Գրանադայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ», անհրաժեշտ է շարունակել քննարկումները այդ երկրի հետ՝ «Հայաստանը լավագույնս պաշտպանելու համար»։