Ադրբեջանի հսկողության տակ անցած Կովսականում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։
Աշխատանքներն իրականացվում են Ադրբեջանի և Իրանի միջև «Փոխըմբռնման հուշագրով»։ Կառուցվելու է նաև մաքսակետ, իրականացվելու են ափերի ամրացման աշխատանքներ, հայտնում է Haqqin.az-ը։
Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մեհրադ Բազրփաշը։
Նշվում է, որ նոր օբյեկտները կնպաստեն տարանցիկ բեռանփոխադրումների ավելացմանը և ավելի դյուրին կդարձնեն Նախիջևանի ինքնավար հանրապետության հասանելիությունը։

Շինաշխատանքների ավարտին անցակետն ու կամուրջը կկարողանան սպասարկել օրական մինչև 1100 տրանսպորտային միջոց։