Ռուսաստանը գլխավոր հյուպատոսություն կբացի Սյունիքում։ Հոկտեմբերի 5-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև, հայտնում է հհումր ՌԴ դեսպանությունը։
Նշվում է, որ դա կնպաստի իրավիճակի կայունացմանը տարածաշրջանում։
Նշվում է նաև, որ քննարկվել են հյուպատոսության շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կդյուրացնի ՀՀ հարավում բնակվող քաղաքացիների հասանելիությունը հյուպատոսական ծառայություններին։
«Արձանագրվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,- ասվում հայտարարության մեջ։
Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին հայտարարել է նաև Ֆրանսիան։ 2022-ին Կապանում բացվել է Իրանի գլխավոր հյուպատոսությունը։