AM
7 October 2023 - 06:44 AMT

Fast Sport–ը՝ այսուհետ ամբողջ ՀՀ-ում․ Բոլորս մի ալիքի վրա ենք

Fast Sport հեռուստաալիքն այսուհետ կարելի է դիտել 7-րդ ալիքով: Այն հեռարձակվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Հասանելի է նաև Fast TV hավելվածը, որը կարելի է ներբեռնել AppStore-ից և PlayMarket-ից, ինչպես նաև AppleTV և Android TV-ներով:

Fast Media-ի կազմակերպած միջոցառմանը ընկերությունը ներկայացրել է FastTV հարթակի տեխնոլոգիական ու կոմերցիոն հնարավորությունները:

Այցելելով Fastmedia.am կայքը` կարելի է ընտրել առաջարկվող փաթեթներից որևէ մեկը և պատվիրել գովազդ: Բոլոր փաթեթներն ու առաջարկները հասանելի են առցանց:

Այս առիթով Fast Media-ն առաջարկում է մրցույթ-challenge և բոլոր մասնակիցներին խոստանում անակնկալներ:

Չելենջին մասնակցելու համար անհրաժեշտ է միանալ «Միացիր և միացրու» սպորտային հարթակին, նկարել ու հրապարակել Fast TV հավելվածի վերաբերյալ video/reel, photo/story սոցիալական հարթակներում՝ օգտագործելով #Fasttv #sporttv #միալիքիվրաենք #միացրումիացիր #7 #armeniansportstv նշումները:

Ամենակրեատիվ հրապարակումները Fast Media-ի կողմից կստանան անակնկալ նվերներ։

FastMedia-ն հանդիսանում է Հայաստանում Չեմպիոնների Լիգայի, Անգլիական Պրեմիեր Լիգայի, ԼաԼիգայի, Բունդես Լիգայի, NBA-ի, NHL-ի, ATP-ի և այլ մարզաձևերի առաջնությունների ու մրցաշարերի բացառիկ հեռարձակողը։