ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12–ին՝ Բիշքեկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։
«ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությունը հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման ամբողջ համալիրի շուրջ երբեք չի ընդհատվել։ Մենք հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Դիտարկում ենք նման բանավեճերի անցկացման հնարավորությունը հոկտեմբերի 12–ին՝ Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։
Ադրբեջանն արդեն տվել է իր համաձայնությունը։
«Ադրբեջանական կողմն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը։ Մենք հուսով ենք, որ հայկական կողմը ևս պատասխանատու դրսևորում կցուցաբերի և համաձայնություն կտա մասնակցելու այդ բանակցություններին»,–ասել է նա։
Հոկտեմբերի 8–ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Թբիլիսի, որտեղ հայտարաարել է, թե Վրաստանը որպես միջնորդ պետք է մասնակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Մինչդեռ Ալիևը հրաժարվել էր և չմասնակցեց հոկտեմբերի 5–ին Գրանադայում կայանալիք 5–ակողմ հանդիպմանը, որն արդյունքում անցավ քառակողմ ձևաչափով՝ ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախագահի մասնակցությամբ։