AM
9 October 2023 - 15:06 AMT

ԱՊՀ ԱԳՆԽ նիստին կմասնակցի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ն դեռ հոկտեմբերի 4–ին է գրավոր տեղեկացրել

Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«ՀՀ ԱԳՆ–ն դեռևս հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին ք. Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։

«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել բանակցություններին», – նշել էր նա։

Ընթերցեք նաև․ ՌԴ ԱԳՆ–ն հնարավոր է համարում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հոկտեմբերի 12–ին