AM
10 October 2023 - 13:31 AMT

Yandex-ի նախկին աշխատողները ՀՀ–ում և Թաիլանդում տների վարձակալման ծրագիր են գործարկել

Yandex-ի նախկին աշխատակիցներ Գևորգ Բեգլարյանը և Դմիտրի Սիգովը, որոնք միջազգային շուկաներում զբաղվում էին ընկերության արտադրանքի զարգացմամբ, գործարկել են Keygo ծառայությունը` Հայաստանում և Թաիլանդում բնակելի անշարժ գույքի կարճաժամկետ վարձակալության համար:

Ստարտափը մտադիր է առաջիկա չորս տարում 10 հազարից ավելի բնակարան ներառել 10 երկրում` այդ թվում Վիետնամում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Keygo–ն անշարժ գույքի օբյեկտները երկարաժամկետ վարձակալության է վերցնում, միջինը մեկ տարի ժամկետով, և առաջարկում դրանք իր հաճախորդներին։ Բնակարաններ մուտքն ու ելքն իրականացվում է առանց աշխատակիցների կամ սեփականատերերի միջամտության։

Ներդրումային առաջին փուլում ստարտափը, որի տնօրինման տակ արդեն կա ավելի քան 50 բնակարան Բանգկոկում և Երևանում, ներգրավել է 500 հազար դոլար՝ բիզնեսը գնահատվում է 3․5 մլն դոլար։

Keygo օբյեկտներն այժմ հասանելի են Airbnb, Booking, Ostrovok.ru հավելվածներում, սակայն շուտով կգործարկվի սեփական հավելվածը։