ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Բիշքեկում հանդիպման հրապարակային մասում ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շուրջ իրավիճակը չեն քննարկվել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ։ Զրույցի մի մասը դեմ առ դեմ է եղել, բավականին տևական։ Եվ ես չգիտեմ, թե ինչի մասին է այնտեղ խոսք գնացել»,– ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Պուտին–Ալիև հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12–ին Բիշքեկում՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում։
Պուտինն Ալիևի հետ հանդիպման մեկնարկին առաջարկել է քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։
«Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ իրավիճակն է»,–ասել է նա՝ հավելելով, որ կան նաև այլ հարցեր: