ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան այցելել` նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարել ոչ ԱԳՆ գծով, ոչ կառավարության տնտեսական բլոկի։
Նա հավելել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նորմալ իրավիճակ կստեղծվի, ես նրանց կայցելեմ, կամ նա կգա։ Մենք համապատասխան աշխատանքային գրաֆիկ ունենք։ Մեր բոլոր ծառայությունները կապի մեջ են՝ և ԱԳՆ–ն, և կառավարության տնտեսական մասը, մեր աշխատանքը չի դադարում»,–ասել է Պուտինը։
Պուտինի ՀՀ այցելելու խոսակցությունները կապված են Հայաստանի ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ, որով ՌԴ նախագահին կալանավորելու օրդեր է դուրս գրվել ՄԱԿ դատարանի կողմից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների նման որոշումը «չափազանց թշնամական» է ՌԴ հանդեպ։ Նա ասել էր Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա հայ-ռուսական հարաբերությունների համար։