Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։
«Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին», – ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Քանանին, հայտնում է Aysor.am-ը։
«Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը», – հավելել է ԱԳՆ խոսնակը։
ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Politico պարբերականի՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։