Մոսկվայում կարծում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Այդ մասին հայտարարել է բարձրաստիճան մի պաշտոնյա, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։
«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատում ենք որպես բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասով։
Տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում Հայաստանը դարձնել երրորդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը հսկայական քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով», – ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Փաշինյանը Եվրախորհրդարանի իր ելույթում ասել է, որ այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր Արցախից փախչում էին Հայաստան, անվտանգության ոլորտի դաշնակիցները «ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխության և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում»։