Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին առաջիկայում կժամանի Հայաստան։ Այդ մասին նա ինքն է ասել՝ պատասխանելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցին, հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։
«Բոլոր, այդ թվում՝ տվյալ հարցերը քննարկման փուլում են։ Ես հստակ արտահայտել եմ Կանադայի դիրքորոշումն Ադրբեջանի առնչությամբ։ Շուտով մեկնելու եմ Հայաստան և տեղում կներկայացնեմ նկատառումները»,–ասվում է գրառման մեջ։
Հոկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպան Էնդրյու Թըրներին՝ հավատարմագրերի պատճենն ընդունելու համար: Միրզոյանը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպան, նա իր գործունեությամբ նշանակալի լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին, դրանց առավել ամրապնդմանն ու խորացմանը: