AM
24 October 2023 - 14:41 AMT

ԿԽՄԿ-ն հանդիպել է Ադրբեջանում պահվող հայերին

Հոկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ աղբյուրի, ԿԽՄԿ-ի աշխատակիցները ստեղծել են պայմաններ, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ, հայտնում է Panorama,am-ը։

«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է կալանավորների պահման և վերաբերմունքի պայմանները: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու համար: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ կալանավորների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվում են միայն կալանավորող կողմը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։