Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X–ի իր միկրոբլոգում գրել է, որ իր երկիրը Հայաստանի և հայերի կողքին է։6
«Մեր մշտական և վճռական աջակցությունն անդրդվելի է»,– գրել է նա։
Նա նաև տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի Փարիզ այցից և համատեղ ասուլիսից:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 23-ին երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ ԶՈւ-ի համար։ Ստորագրվել է երեք GM200 ռադար ձեռք բերելու պայմանագիր և հակաօդային պաշտպանության ոլորտում «Միստրալ» հրթիռներ ձեռք բերելու հուշագիր։