AM
27 October 2023 - 11:09 AMT

Ղարիբաշվիլու միջնորդությամբ Թբիլիսիում հանդիպել են Փաշինյանն ու Ասադովը

Հոկտեմբերի 26–ին Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մուխրանիում՝ Թբիլիսիի արվարձանում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը Թբիլիսիում մասնակցում էին «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:

Քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։

Ըստ վրացական Imedi հեռուստաալիքի, հանդիպումը մի քանի ժամ է տևել։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է Վրաստանում մասնակցել երկկողմ և եռակողմ հանդիպումների ՀՀ և Վրաստանի ներկայացուցիչների հետ, եթե հայկական կողմը համաձայնվի։