2024թ. մայիսից Բեռլին–Երևան–Բեռլին և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթ կգործի, հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը։
«Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, պրոֆ. դոկտ. Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա) հետ միասին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ունեցել Eurowings-ի հետ և աշխատանք տարել, որպեսզի այս թռիչքային ուղին ներառվի ամառային չվերթների ցանկում: Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է:
Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը անշուշտ կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը։ Թռիչքներ արդեն կարելի է ամրագրել 2024թ. մայիսի 31-ի և ավելի ուշ ամսաթվի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։