Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին լրագրողներին է ասել ԳԴՀ ԱԳ նախարարության ներկայացուցիչը Բեռլինում։
Նոյեմբերի 3–ի առավոտյան նախարարը կմեկնի Հայաստան, որտեղ հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա նաև կայցելի Լեռնային Ղարաբաղից փախստակնների տեղակայման կենտրոն, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նոյեմբերի 4–ին նա կմեկնի Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև “քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ”։
«ԳԴՀ–ն հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման օգտին»,–ասել է Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչը։