AM
4 November 2023 - 11:34 AMT

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԶՄՊԿ բաժնետերերից Տրոցենկոյի դեմ

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակը` ընդգրկելով նոր գործարարների, այդ թվում՝ Գլեբ Տրոցենկոյին, որին պատկանող GeoProMining հանքարդյունաբերական խումբը ձեռք է բերել Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60%-ը։

Պետդեպարտամենտը Տրոցենկոյին ներառել է սև ցուցակում՝ Ռուսաստանի Դաշնության տեխնոլոգիական ոլորտում նրա աշխատանքի կամ նախկին աշխատանքի պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ կառավարության սահմանափակումները տարածվում են նաև Lex Prime ընկերության վրա, որի բաժնետոմսերի 50%–ը պատկանում է, ըստ Պետդեպարտամենտի, Տրոցենկոյին։ Սև ցուցակում է ներառել նաև Start Aero խորհրդատվական ընկերչությունը, որի բաժնետոմսերի 80%–ն է պատկանում Տրոցենկոյին, և Gleniks Teknolodzhis–ը, որի 100%–ն է պատկանումգործարարին։

Ցուցակում է նաև անձնական ակտիվների և ներդրումային գործիքների ցանցը, որն օգտագործվում է Տրոցենկո ընտանիքի կողմից: Փաստաթղթերում նշվում է, որ Տրոցենկոների ընտանիքը մտերիմ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

2021թ. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ԶՄՊԿ նոր բաժնետեր է դարձել Ռոման Տրոցենկոն։ Նրա «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը և ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։