AM
7 November 2023 - 08:51 AMT

Ադրբեջանում դատախազը 15 տարվա ազատազրկում է պահանջել Վագիֆ Խաչատրյանի համար

Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը պահանջել է 15 տարվա ազատազրկման դատապարտել Լաչինի միջանցքից առևանգված և շինծու մեղադրանքով կալանավորված 68–ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանին։

Դատախազն ասել է, որ 5 տարի Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում, հայտնում է Haqqin.az-ը։

Նշվել է նաև, թե ըստ Ադրբեջանի օրենսդրության 65–ն անց անձաինք չեն դատապարտվում ցմահ բանտարկության։

68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։