Նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:18-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ, հայտնում է ՀՀ փրկարար ծառայությունը։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Գորիս քաղաքներում՝ 3-4 բալ, Կապան, Սիսիան քաղաքներում՝ 3 բալ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39.55⁰ և արևելյան երկայնության 48.14⁰ աշխարհագրական կոորդինատներով։
Նոյեմբերի 8-ին, ժամը 11:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ,:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը (08.11.2023 թ․-ի, ժամը 09։18-ի, 5․4 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումն է) զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Սիսիան, Գորիս քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39.13⁰ և արևելյան երկայնության 48.05⁰ աշխարհագրական կոորդինատներով։