AM
10 November 2023 - 13:24 AMT

Գալուզին․ Մոսկվան պատրաստ է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել

ՌԴ ԱԳ փոխնախագահ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունը Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հարցում, սակայն հստակ ամսաթիվ դեռ չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք բազմիցս ենք վերահաստատել մեր պատրաստակամությունը մոսկովյան հարթակը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հետագա երկխոսության համար տրամադրելու վերաբերյալ ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման քննարկման, խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Մեր պատրաստակամությունն անփոփոխ է։ Երբ մենք համաձայնեցնենք ժամկետները, կհայտարարենք այդ մասին»,–ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը։

Պատրուշևը հավելել էր, որ այդ նպատակով Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել հայ–ադրբեջանական հակամարտության համալիր լուծման համար՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։