AM
15 November 2023 - 08:52 AMT

Սահմանամերձ գյուղերի բնակիչների կոմունալները կփոխհատուցվեն ևս 3 տարի

Սահմանամերձ գյուղերի բնակիչների կոմունալ սպասարկումները կփոխհատուցեն ևս 3 տարի: Կառավարությունն առաջարկել է երկարաձգել ՀՀ սահմանամերձ 82 համայնքի և բնակավայրի սոցիալական աջակցության տրամադրումը։

Օրենքի նախագիծն ԱԺ–ում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Ըստ նախագծի՝ սահմանամերձ համայնքների և բնակավայրերի բնակիչները կշարունակեն ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես կօգտվեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից:

Գործող փոխհատուցման ծրագրի ժամկետը լրանում է 2024–ի հունվարի 1–ին։

Օրենքը գործում է 2015 թվականից և երկարացվել է երկու անգամ։