AM
16 November 2023 - 14:00 AMT

Պետքարտուղարի օգնական․ ԱՄՆ-ն ազդարարում է Ադրբեջանին ռազմական օգնությունը կասեցնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կասեցրել է ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Նա այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, հայտնում է Արմենպրեսը։

«Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։

Օ՛Բրայենը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո ասել են, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չեն տեսել խաղաղության բանակցություններում՝ հավելելով, որ չեղարկել են մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել են Բաքվի գործողությունները։

907-րդ բանաձևը ընդունվել է 1992թ․ և բացառում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Արցախի այդ երկրի շարունակական ագրեսիան։2002թ․ ամերիկյան բոլոր վարչակազմերի կողմից 907-րդ բանաձևը շրջանցվումն էր, որ ԱՄՆ գործադիր իշխանությանը կարողանա ռազմական օժանդակություն տրամադրել Ադրբեջանին։