AM
8 December 2023 - 10:37 AMT

ԵՄ-ն պատրաստ է առաջիկայում ևս աջակցել ՀՀ-ին ու Ադրբեջանին

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին X-ի իր միկրոբլոգում ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունը ձերբակալվածների փոխանակման մասին։

Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է առաջիկայում ևս աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին ու Ադրբեջանին։

«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել երկու երկրներին»,–ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։

Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: