Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում բացահայտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական սուտը, որն ասել էր, թե Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ ավերածություններ չեն եղել։
«Այս դեպքում զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին, նաև՝ տասնյակ վիրավորներ են եղել», – գրել է նա։
Բեգլարյանը նաև ներկայացրել է զոհերի մասին BBC-ի հոդվածը։
«BBC-ի այս հոդվածը բավական է»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։ Հարցը քննարկվել է նոյեմբերի 27-29-ը Հայաստանում ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության այցի շրջանակում։ Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝«Frontex»-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հնարավոր ուղղությունները ուսումնասիրելու վերաբերյալ։