AM
28 December 2023 - 07:13 AMT

Լավրով․ Հուսամ՝ ՀՀ–ն գիտակցում է՝ ՆԱՏՕ–ի հետ գործակցության խորացունը պաշտապանական ոլորտում ինքնիշխանության սպառնալիք է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանը գիտակցում է, որ ՆԱՏՕ–ի հետ գործակցության խորացումը սպառնում է պետության ինքնիշխանության կորստով պաշտապանական ոլորտում։

Ըստ նրա, Հայաստանում շարունակվում է ԶՈւ արդիականացումը ՆԱՏՕ–ի ստանդարտներով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Հուսով եմ, Երևանում գիտակցում են, որ հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործակցության խորացումը տանում է դեպի ինքնիշխանության կորուստ պաշտպանական և անվտանգության ոլորտում»,–ասել է նա։

Լավրով ընդգծել է, որ 2023–ին Հայաստանը դաշինքի հետ մի քանի տասնյակ միջոցառումների է մասնակցել։ Նա նշել է նաև, որ հայ զինվորականները վերապատրաստվում են ՆԱՏՕ–ի որոշ երկրներում։

«Դա չի կարող մեզ չանհանգստացնել։ Մենք բազմիցս ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ ՆԱՏՕ–ականների իրական նպատակը տարածաշրջանում իրենց դիրքերի ամրապնդումն է և «bաժանիր ու տիրիր» սկզբունքով մանիպուլացիաների համար պայմանների ստեղծումը։

ՀՀ իշխանությունները, խոսելով ԶՈւ բարեփոխումների մասին, երբևէ չեն հայտարարել, որ արդիականացումն իրականացվում է ՆԱՏՕ–ի ստանդարտներով։