ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանը, տեղի տալով Արևմուտքի հորդորներին, փորձում է ՌԴ հետ դաշինքը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումների հետ։ Լավրովն այդ մասին խոսել է 2023–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
«Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների հորդորներին, փորձում է վերաֆորմատավորել իր արտաքին քաղաքական գիծը։ Փորձում է ժամանակով փորձված Մոսկվայի հետ դաշնակցային կապը փոխարինել նույնիսկ ոչ թե Արևմուտքի կոնիկրետ օգնության, այլ լոկ մշուշոտ խոստումների հետ»,–ասել է նախարարը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նա նշել է, որ այդ շրջադարձն արդարացնելու համար Հայաստանի բոլոր փորձությունների, այդ թվում Ղարաբաղը կորցնելու մեջ, փորձում են մեղադրել ՌԴ–ին։
«Արդարացնելու համար ռազսմավարակն շրջադարձի ուղղությունը՝ հանրապետության բոլոր փորձությունների, այդ թվում Ղարաբաղը կորցնելու համար, փորձում են մեղադրել Ռուսաստանին։ Մենք բազմիցս ենք հրապարակավ խոսել ռուսական կողմի մտահոգությունների մասին՝ հիմա իմաստ չկա թվարկելու հայաստանյան իշխանությունների բոլոր ոչ բարեկամական քայլերը»,–ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի համար Հայաստանը միշտ եղել և մնում է ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։
Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասել է, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: