AM
8 January 2024 - 14:07 AMT

Ադրբեջանը «ընտրական հանձնաժողովներ» է ձևավորել Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանը «ընտրական հանձնաժողովներ» է ձևավորել Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարված արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։

Ըստ նրա, այնտեղ բացված ընտրատեղամասերը կարող են «օրինակ ծառայել մյուս շրջանների համար»,գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ ընտրատեղամասերը հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով։ Աշխատանքներն այնտեղ արդեն գործնականում ավարտված են։ Այնտեղ կատարված աշխատանքը կարող է օրինակ ծառայել այլ շրջանների ընտրատեղամասերի համար»,–ասել է նա։

Փետրվարի 7–ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակված: Նախագահն ընտրվում է 7 տարով։ Հերթական ընտրությունները պետք է կայանային 2025–ին։ Իլհամ Ալիևն արդեն մոտ 20 տարի է զբաղեցնում է այդ պաշտոնը։ Մինչ այդ երկրի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։