AM
8 January 2024 - 15:22 AMT

«Հրազդան» մարզադաշտին կից Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի

«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մարզական կառույցը համապատասխանելու է մարզումներ ու միջազգային մրցույթներ կազմակերպելու բոլոր չափանիշներին: