Հայ թենիսիստ Տիգրան Մարտիրոսյանը պարտություն է կրել մայիսի 2-10 Սավաննայում ընթացող մրցաշարում: Մայիսի 2-3-ին Մարտիրոսյանը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլը` հաջորդաբար հաղթելով ամերիկացի եւ արգենտինացի թենիսիստներին: Սակայն հիմնական մրցաշարի առաջին խաղում Մարտիրոսյանը տանուլ տվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքս Կուզնեցովին 6:1 հաշվով եւ դուրս մնաց մենախաղի մրցույթից:
Սակայն Մարտիրոսյանը շարունակում է ելույթները զուգախաղում: Իտալացի Էնրիկո Բուրցիի ու չեխ Ադամ Վեյմելկ զույգի դեմ խաղում նրա խաղընկերը կլինի ամերիկացի Ջեսս Ուիտտենը:
Մրցաշարին մասնակցում են ATP 80-400 վարկանիշով թենիսիստներ: Մրացաշարն անցնում է Ջորջիա նահանգի Սավաննայի «Skidaway» կղզու «Franklin Creek Tennis Center»-ի կորտերում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը շուրջ 50 000 ԱՄՆ դոլար է:
Տ.Մարտիրոսյանը ATP վարկանիշով զբաղեցնում է 427 տեղը: Նա արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Իսկ առաջիկայում կմասնակցի Դեւիսի գավաթի խաղերի Հայաստանի հավաքականի կազմում: