Ադրբեջանն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ, որով մեղադրում է Էներգետիկ խարտիայի պայմանագրի խախտման մեջ՝ Արցախի էներգետիկ ռեսուրսների շահագործման համար։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հունվարի 12–ին Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում տեղի է ունեցել առաջին նիստը, հայտնում է APA-ն։
Ադրբեջանը փոխհատուցում է պահանջում Հայաստանից՝ Ադրբեջանին Արցախի «էներգետիկ ռեսուրսներից զրկելու և շահույթ ստանալու համար»։
2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանը նախաձեռնել էր արբիտրաժային գործընթաց՝ «Հայաստանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի բազմաթիվ դրույթների և միջազգային իրավունքի սկզբունքների խախտման համար փոխհատուցում պահանջելու համար»: