AM
13 January 2024 - 11:13 AMT

ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդը 19-րդն է Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Ֆյոդոր Չիտիպախովյանը Եվրոպայի առաջնությունում 19-րդն է:

Լիտվայի Կաունաս քաղաքում գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքում ազատ և կարճ ծրագրերից հետո, Ֆյոդոր Չիտիպախովյանը հավաքելով 197․44 միավոր զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը, հայտնում է Արմենպրեսը։

Եվրոպայի 2024 թվականի առաջնության չեմպիոնը Ֆրանսիան ներկայացնող Ադամ Հիմ Ֆանն է:

Ավելի վաղ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի արդյունքներով դուրս էր եկել եզրափակիչ։