Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այց Ադրբեջան չի նախատեսվում։ Այդ մասին հայտնել են ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակից, տեղեկացնում է APA-ն։
Կլաարն այժմ այցով Հայաստանում է։ Նա հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի հետ, քննարկել ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատմանն ու ապաշրջափակմանն առնչվող հարցեր։
Ավելի վաղ այցով Հայաստան էր ժամանաել ԵԱՀԿ ամերիկացի ներկայացուցիչ Լուիս Բոնոն, որը նույնպես Ադրբեջան չէր այցելել։